«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Նախընտրական փուլում «ստավկաները» բարձրանում են

Նախընտրական փուլում «ստավկաները» բարձրանում են
05.06.2025 | 14:06

ՀԱԵ-ն առավել քան 1700-ամյա պատմություն ունի, իսկ նորանկախ Հայաստանի քաղաքական դաշտն ընդամենը 25 տարեկան է։

Ինչու՞ եմ շեշտում տարբերությունը. 2026-ի նախընտրական պրոցեսը դե ֆակտո մեկնարկել է, և քանի մոտենում ենք 2026-ի ընտրություններին, այնքան ավելի ակնհայտ է դառնում տարանջատումը քաղաքական դաշտում։

Բնական է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, նախընտրական փուլերում բարձրանում են «ստավկեքը», ինչպես՝ լրատվականների, այնպես էլ՝ քաղաքական գործիչ-գործիքների։

Կա ձայնագողությամբ զբաղված ընդդիմադիրների մի հատված, որ սկսել է թիրախավորել Հայ Առաքելական Եկեղեցին, թե բա՝ «զանգերը հնչեցրեք»։

Պատկերացնու՞մ եք, խորհուրդ են տալիս աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովրդի հոգևոր հովվին, այն մարդուն, ով հրաժարվել էր միանալ LGBT-ի անուղղակի քարոզով զբաղված Ֆրանցիսկոս 2-րդի առաջարկին (համատեղ հանդես գալ միասեռականների ամուսնության «օգտին»)։

Խորհուրդ են տալիս մի մարդու, ով Թուրքիայում հանդես եկավ ելույթով՝ Հայոց cեղասպանության հարցի շուրջ՝ որպես պահանջատեր ժողովրդի հոգևոր հովիվ։

Փաստորեն, թեման էլի իմպիչմենտն է. դե պարզ է, հերթական անգամ չի ստացվի, ու կասեք՝ այ տեսնու՞մ եք, նախագահ Քոչարյանն ա խնրիրը, ում «մենք» արդեն դեմոնիզացրել ենք հասարակության աչքում։

ԱՄՆ-ում էլ նույն պրոցեսն է. կաշառված մամուլը փորձում է խանգարել ռուս-ուկրաինական պատերազմից փաստացի դուրս եկած ԱՄՆ նախագահին, սակայն դա չի խանգարում նախագահ Թրամփին՝ երկիրը «մաքրելու» և տնտեսությունը կարգի բերելու։

Հ.Գ. Չնայած այն փաստին, որ ԱՄՆ նախկին «նախագահն» արտաբերեց Ցեղասպանություն բառը, սակայն արհեստածին կորոնավիրուսի գովազդն այնքան հակամարդկային էր, որ դեմոկրատական վարչախումբն այլևս շանս չունի վերարտադրվելու (ի դեպ, ԱՄՆ հաջորդ նախագահը Ջեյ Դի Վենսն է լինելու):

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ